Սերտիֆիկատը գեներացնելու համար անրհաժեշտ է՝
- գեներացնել CSR
- կամ վերբեռնել նախապես գեներացված CSR
CSR-ը կարող եք գեներացնել մեր կայքի՝ internet.am կողմից տրամադրվող գործիքների շնորհիվ, կամ ցանկացած Ձեզ հայտնի այլ միջոցներով (տերմինալի միջոցով կամ այլ կայքով)։
Եթե ցանկանում եք CSR-ը գեներացնել մեր կայքում, ապա
- մուտք գործեք Ձեր անձնական գրասենյակ՝ hաճախորդի պանել
- ընտրեք ծառայություններ բաժինը
- սեղմեք սերտիֆիկատի ծառայության տողի աջ կողմում գտնվող կարգավորումների հրահանգի վրա
- սեղմեք վերբեռնել CSR կոճակը
Եթե արդեն ունեք պատրաստի CSR, որը գեներացվել է այլ միջոցներով
- սեղմեք «վերբեռնել CSR» ենթապատուհանը
- ընտրեք վալիդացման տարբերակը
Եթե ընտրել եք «Email Validation» տարբերակը, ապա ուշադիր եղեք, որ վալիդացիայի համար նշված էլ. փոստը նախօրոք ստեղծված լինի
- տեքստի դաշտում տեղադրեք տեքստի տեսքով Ձեր գեներացրած CSR-ը
- սեղմեք «Ստեղծել» կոճակը
CSR-ը մեր կայքով գեներացնելու համար
- սեղմեք «Գեներացնել CSR»֊ը ենթապատուհանին
- ընտրեք վալիդացման տարբերակը
Եթե ընտրել եք «Email Validation» տարբերակը, ապա ուշադիր եղեք, որ վալիդացիայի համար նշված էլ. փոստը նախօրոք ստեղծված լինի
- լրացրեք բոլոր դաշտերը և սեղմեք «Ստեղծել» կոճակը։ Սխալ լրացնելու դեպքում Ձեր հայցը կմերժվի
- «Ստեղծել» կոճակը սեղմելուց հետո կբացվի նոր պատուհան, որտեղ կկարողանաք բեռնել CSR-ը և Private Key-ն, այդ կոճակները սեղմելուց հետո այդ երկու տեսակի ֆայլերը կներբեռնվեն Ձեր համակարգչի մեջ։ Private Key-ն անրհաժեշտ է սերտիֆիկատը տեղադրելու համար, ուստի խնդրում ենք պահպանել Private Key-ն ապահով վայրում և չկորցնել այն
CSR-ը գեներացնելուց կամ վերբեռնելուց հետո էլ․ հասցեի վալիդացիայի դեպքում 1 աշխ․ օրվա ընթացքում Ձեզ կուղարկվի նամակ՝ վալիդացիայի հղումով։ Այդ հղումով անցնելուց, սերտիֆիկատը կվալիդացվի։
Ֆայլով վալիդացիայի դեպքում 1 աշխ․ օրվա ընթացքում Ձեզ կուղարկվի ուղեցույց վալիդացիան անցնելու վերաբերյալ
Վալիդացիան անցնելուց հետո Ձեզ մեյլով կուղարկվի սերտիֆիկատը՝ yourdomain.crt և yourdomain.ca անհրաժեշտ վերջնական ֆայլերը։ Դրանք անհրաժեշտ է մուտքագրել Cpanel֊ում
**Եթե գնել եք Wildcard տեսակի SSL սերտիֆիկատ, ապա CSR գեներացնելիս «Դոմեն» դաշտում example.com տեսքի դոմենի փոխարեն լրացնել *.example.com տեսքով այն դոմենը, որի համար նախատեսված է լինելու SSL սերտիֆիկատը։