08.09.2023

Ինչպես պարզել, թե ում է պատկանում .am կամ .հայ տիրույթներում գրանցված դոմենը

Owner Of Am Domain

Դոմենի իրավատիրոջ մասին տեղեկատվությունը փոխանցվում է հատուկ տվյալների բազա՝ WHOIS, որտեղ պահպանվում է դոմենի իրավատիրոջ կողմից տրամադրած հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստը։

.am և .հայ WHOIS տվյալների բազայի հասանելիությունը կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ www.amnic.net/whois/. Մուտքագրեք ձեզ հետաքրքրող անունը և պարզեք՝ արդյո՞ք այն գրանցված է, իսկ եթե գրանցված է՝ տեղեկություն ստացեք իրավատիրոջ մասին։ Օրինակ, եթե մուտքագրեք internet.am www.amnic.net/whois/, ապա կտեսնեք, որ Internet.am դոմենը գրանցված է 2004թ-ից, դոմենի իրավատեր հանդիսանում է "Էյբիսիդոմեն" ՍՊԸ-ն է։

Հարկ է նշել, որ «Անձնական տվյալների մասին ՀՀ օրենքով և "GDPR կարգավորումներով» պայմանավորված, անձնական տվյալների հասանելիությունը սահմանափակված է։ Այդ պարագայում իրավատիրոջ դաշտում նշված չի լինի սեփականատիրոջ տվյալները, այլ՝ Domain Privacy արտահայտությունը: Հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստը ևս անհասանելի են։

ԷյԲիՍիԴոմեն» ՍՊԸ –ն լռելայն (by default) չի հանրայինացնում տեղեկատվություն դոմենի իրավատիրոջ մասին։ Եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձը ցանկանում է հրապարակել իր մասին տեղեկատվություն, ապա դա անում է դոմենը գրանցելիս կամ հետագայում օգտվում է «ԷյԲիՍիԴոմեն» ՍՊԸ-ը կայքէջում իր ըքաունթի միջոցով տվյալների հասանելության խմբագրման հնարավորությունից internet.am:

Դոմենի իրավատիրոջ անձնական տվյալները տրամադրվում են օրենքով սահմանված կարգով, դատարանի կամ փաստաբանական գրասենյակի հարցման պարագայում։

© 2023 Internet.am. All rights reserved.