+374 60 27 00 27info@internet.am
Բացել աջակցության հայտ
/ /
Internet.am logointernet.am
  • Դոմեն
  • Հոսթինգ
  • ԿոնստրուկտորVPSSSLCloudflareFreeVPNGoogle Workspace
  • Օգնություն
  • Blog
Գրանցվել
Internet.am logointernet.am
ԳլխավորVPS սերվերներ
SSD Cloud · լիակատար վերահսկողություն

VPS Linux համակարգով

Ubuntu, Debian, Fedora և այլն։ Ճկուն կոնֆիգուրացիաներ, ակնթարթային ակտիվացում։

31
տեղակայում
27
օպերացիոն համակարգ
4,500 ֏
ամսականից
1

Սերվերի չափ

2

Տեղակայում

31 քաղաք
3

Օպերացիոն համակարգ

4

Սերվերի տվյալներ

Քանակ
1
Քո կոնֆիգուրացիան
Չափ
—
Տեղակայում
—
OS
—
Քանակ
1
Գումար
—
Ակտիվացում մի քանի րոպեում

VPS

Գիտելիքների բազա →
Ի տարբերություն shared hosting-ի՝ VPS սերվերն օգտագործում է վիրտուալիզացիայի տեխնոլոգիա։ Ստանում եք սերվեր իր ռեսուրսներով, որը կառավարվում է ձեր կողմից։ Լինելով ավելի փոքր և մատչելի է քան ամբողջական սերվերը՝ ունի մասշտաբայնացման հնարավորություն:
VPS – Վիրտուալ մասնավոր սերվերը մասնավոր համակարգիչ է, որը կառավարվում է ձեր կազմակերպության կողմից և գտնվում է հոստինգի և VPS ծառայության մատակարարի տվյալների կենտրոնում: Ինտերնետի զարգացման սկզբնական փուլում VPS-ն ընդամենը առանձին սերվեր էր տվյալների կենտրոնում: Այսօր այն, սովորաբար, տվյալների կենտրոնում գտնվող գերհամակարգչի մի մաս է, որը տրամաբանորեն բաժանված է սերվերների: Դուք կարող եք պատվիրել սուպերհամակարգչի մեծ տրամաբանական կտորը թանկ գնով կամ ՝ նույն սուպերհամակարգչի փոքր տրամաբանական կտորը: Բացի VPS-ից, օգտագործվում է VDS հապավումը՝ Վիրտուալ առանձնացված սերվեր, ինչը նշանակում է, որ այս հասկացությունները հոմանիշ են։
Վեբ կայքերի համար, որոնց տրաֆիկը գերազանցում է օրական 10 հազարը, համօգտագործվող հոսթինգի հնարավորությունները դառնում են անբավարար և այդ դեպքում լավագույն լուծումը VPS սերվերն է։

Ձեր ծրագրային արտադրանքը պաշտոնական կայքում հրապարակելուց առաջ` այն մշակելու և փորձարկելու համար դուք ստեղծում եք նոր կայքի դասավորություն .am գոտում, ստուգում դրա աշխատանքը և, երբ բոլոր անհամապատասխանությունները վերացվեն, կարող եք այն պաշտոնապես հրապարակել:

Ձեր կազմակերպության համար հեռավար աշխատասեղան ստեղծելու համար: Այսօր կա ծրագրերի մեծ ընտրություն, որում թույլ են տալիս ստեղծել վիրտուալ գրասենյակ ընկերության աշխատակիցների համար: Տեղափոխվելու, գործուղումների կամ տարբեր արգելափակումների մասին անհանգստանալու կարիք չկա, ձեր աշխատասեղանը հասանելի է աշխարհի ցանկացած կետից:

VPS սերվերի վրա ձեր սեփական VPN սերվեր ստեղծելու համար, ինչը կտրուկ մեծացնում է ձեր աշխատասեղանի կիբերանվտանգությունը: Թույլ տվեք միացումներ ձեր կազմակերպության աշխատասեղանին բացառապես VPN սերվերից և կարող եք վստահ լինել, որ ձեր կազմակերպության աշխատասեղանի վրա բոլոր հաքերային հարձակումները կկանխվեն:

Ձեր հաշվապահական սերվերի համար, որը թույլ կտա հաշվապահին, հաշվետարին և վարչակազմին աշխատել հեռակա կարգով: Տեսահսկում կազմակերպելու համար՝ վիդեո ֆայլերի պահպանումը պահանջում է մեծ հիշողություն։ VPS սերվերի վրա միշտ կարող եք գտնել օպտիմալ հավասարակշռություն պահպանման ժամանակի, պատկերի որակի և տեսահսկման համակարգերի այլ գործոնների միջև:

Ձեր կազմակերպության արխիվը, աշխատակիցների և օգտատերերի անձնական տվյալները պահելու համար: Շատ տարբեր առաջադրանքների համար՝ սկսած վեբփոստից և ինտերնետային պարագաներից՝ մինչև խաղային սերվեր:

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ սեփական VPS սերվերի պահպանումը պահանջում է պրոֆեսիոնալ անձնակազմի առկայությունը: Այսօր տարածված են Linux օպերացիոն համակարգի վրա հիմնված լուծումները: Այս ոլորտում մասնագետներ հրավիրելու հետ կապված որոշակի դժվարություններ կան, որոնք, թեև, լուծելի են: Ոչ պակաս կարևոր է VPS սերվերի մատակարարի ընտրության հարցը։ Վստահելի մատակարարներն այսօր ապահովում են ինչպես սերվերի անխափան աշխատանքը, այնպես էլ՝ տրամադրում են պահեստային ծառայություններ: Էյբիսիդոմեն ընկերությունն առաջարկում է գերհուսալի ծառայություններ, ճկուն սակագնային պլաններ և VPS սերվերի պարամետրերի հեշտ կարգավորում։
Բոլոր արդի ծրագրավորման լեզուներով պատրաստված համակարգերը կարելի է տեղադրել VPS-ի վրա։ Shared hosting-ը նախատեսված է PHP կամ ստատիկ HTML/JS/CSS կայքերի համար, մինչդեռ VPS- ում կարող եք ինքնուրույն կարգավորել անհրաժեշտ միջավայրը ցանկացած ծրագրավորման լեզվի համար:
Մնացի՞ն հարցեր
Դիմեք օնլայն չատին
internet.aminternet.am
ABC Domain
Երևան, Հայաստան
Հիմնական
Ընկերության մասինԴրույթներ և պայմաններՀատուկ պայմաններ և դրույթներԳաղտնիության քաղաքականություն
Օգտակար
ICANN խարտիա
Ծառայություններ
ԴոմենՀոսթինգԿոնստրուկտորVPSSSLCloudflareFreeVPNGoogle Workspace
Կապ
Բացել աջակցության հայտ
info@internet.am
+37460270027
Ընկերության մասին
Դրույթներ և պայմաններՀատուկ պայմաններ և դրույթներԳաղտնիության քաղաքականություն
ICANN խարտիա
Բացել աջակցության հայտ
info@internet.am
+37460270027
© 2026 ABC Domain · Բոլոր իրավունքները պաշտպանված են
payment method telcell iconpayment method idram iconpayment method visa iconpayment method master card iconpayment method Fastshift icon