-
Ինչպես փոխել NS-սերվերներ
Քայլեր.
- Մուտք գործեք Ձեր անձնական էջը (internet.am)։
- Գնացեք «Ծառայություններ» բաժինը։
- Գտեք Ձեր դոմենը, սեղմեք աջ կողմի կոճակը։
- Ընտրեք «Փոխել DNS»։
- Լրացրեք նոր Name Servers:
Օրինակ՝
- ns1.internet.am.
- ns2.internet.am.
❗️ Պարտադիր բոլոր սերվերների անունների վերջում պետք է կետ լինի (.):
-
Ինչպես օգտագործել DNS կառավարման համակարգը (DNS Manager)
Քայլեր.
- Գնացեք «Ծառայություններ» բաժինը։
- Գտեք Ձեր դոմենը։
- Սեղմեք աջ կողմի կոճակը և ընտրեք «Կառավարել DNS-ը»։
- Կբացվի գրառումների ցանկը։
- Սեղմեք «Ավելացնել գրառում (Add Record)»՝ նոր գրառման համար։
@ օգտագործման մասին.
DNS կառավարման համակարգում երբեմն Name դաշտում նշվում է "@":
@ նշանակում է Ձեր դոմենի անունը կետով վերջում:
Երբ պահանջվում է "@", Դուք գրեք ձեր դոմենը ամբողջությամբ, օրինակ՝
Ոչ մի դեպքում "@” տառացիորեն չպետք է մուտքագրել։
-
DNS գրառումների տեսակները
- A — Կապում է IP հասցեի հետ (IPv4) — domain.am. → 23.227.38.65
- AAAA — Կապում է IPv6 հասցեի հետ — domain.am. → 2001:db8::1
- CNAME — Ալիաս (փոխարինում է մեկ այլ դոմենով) — www.domain.am. → shops.myshopify.com.
- MX — Փոստի սերվերի ուղղորդում — domain.am. → ASPMX.L.GOOGLE.COM. (պետք է նշել priority)
- TXT — Տեքստային գրառումներ — v=spf1 include:_spf.google.com ~all
- SRV — Ծառայության հատուկ գրառումներ — Պետք է լրացնել priority, weight, port, target
- NS — Սերվերի պատվիրում ենթադոմենի համար — Օրինակ՝ sub.domain.am. → ns1.example.com.
-
TTL-ի և Priority-ի մասին
TTL — գրառման թարմացման ժամանակն է։ Օրինակ՝ 3600 նշանակում է 1 ժամ։
Priority — օգտագործվում է MX և SRV գրառումների համար։ Ավելի փոքր թիվը ավելի բարձր առաջնահերթություն է։
-
Օրինակներ DNS Manager-ում
Google Workspace (Gmail) գրառումներ.
- MX — domain.am. → ASPMX.L.GOOGLE.COM. (Priority 1)
- MX — domain.am. → ALT1.ASPMX.L.GOOGLE.COM. (Priority 5)
- MX — domain.am. → ALT2.ASPMX.L.GOOGLE.COM. (Priority 5)
- MX — domain.am. → ALT3.ASPMX.L.GOOGLE.COM. (Priority 10)
- MX — domain.am. → ALT4.ASPMX.L.GOOGLE.COM. (Priority 10)
- TXT — domain.am. → v=spf1 include:_spf.google.com ~all
Shopify-ի համար գրառումներ.
- A — domain.am. → 23.227.38.65
- CNAME — www.domain.am. → shops.myshopify.com.
-
Ինչպես ստեղծել 301 Redirect
Քայլեր.
- Գնացեք ծառայությունների ցուցակ։
- Գտեք Ձեր դոմենը։
- Սեղմեք աջ կոճակը։
- Ընտրեք «Կառավարել Redirect»։
- Գրեք այն հասցեն, ուր ուզում եք ուղղորդել (օրինակ՝ https://example.com/newpage.html)։
- Սեղմեք «Պահպանել»։
❗️ Redirect աշխատում է միայն DNS Management ծառայության դեպքում։
❗️ Ակտիվացնելով redirect-ը՝ գոյություն ունեցող A և CNAME գրառումները կջնջվեն։