SSL Սերտիֆիկատներ

Դոմենի ստուգում
Կազմակերպության ստուգում
Ընդլայնված ստուգում
Positive SSL
Ssl package image
10,000 ֏ / տարեկան
Պատվիրել հիմա
Essential SSL
Ssl package image
19,000 ֏ / տարեկան
Պատվիրել հիմա
Positive SSL Wildcard
Ssl package image
69,000 ֏ / տարեկան
Պատվիրել հիմա
Essential SSL Wildcard
Ssl package image
76,000 ֏ / տարեկան
Պատվիրել հիմա
Rapid SSL
Ssl package image
10,000 ֏ / տարեկան
Պատվիրել հիմա
Rapid SSL Wildcard
Ssl package image
87,000 ֏ / տարեկան
Պատվիրել հիմա
Quick SSL Premium
Ssl package image
44,000 ֏ / տարեկան
Պատվիրել հիմա
Thawte SSL 123
Ssl package image
30,000 ֏ / տարեկան
Պատվիրել հիմա
Մնացի՞ն հարցեր
Դիմեք օնլայն չատին
ՀՏՀ
Ի՞նչ է SSL սերտիֆիկատը
SSL սերտիֆիկատը բացատրվում է, ինչպես Secure Socket Layers․ դա անվտանգության արձանագրության մի գործընթաց է, որով օգտվողի և սերվերի միջև տվյալների փոխանակումը իրականացվում է շիֆրավորված ձևով այնպես, որ երրորդ կողմը հնարավորություն չունենա ներխուժել այդ գործընթացի մեջ։

SSL սերտիֆիկատը միանշանակորեն հաստատում է տվյալ դոմենի օգտատերի և այն կայքի միջև կապը, որի վրա ուղղորդում է տվյալ դոմենային անունը։

SSL սերտիֆիկատը ստանում են Ինտերնտում տարբեր մատակարարներից, տվյալ մատակարարի հուսալիությունը հաստատվում է այդ մատակարարի կողմից տրամադրված սերտիֆիկատների պատմականորեն ձևավորված հաջող պրակտիկայով։

SSL սերտիֆիկատն ունի օգտագործման ժամկետ, ինչն իր հերթին նշանակում է, որ անհրաժեշտ է թարմացնել այն՝ կայքն անվտանգ պահպանելու համար։ Սերտիֆիկատի թարմացումն իրականացվում է տարեկան մեկ անգամ։
Ի՞նչ է Wildcard-ը
Wildcard-ը օգտագործվում է պաշտպանելու ոչ միայն դոմենը, այլև սաբդոմենները
Ինչպե՞ս կարգավորել SSL-ը

ՄԱՆՈՒԱԼ — Sectigo SSL Վկայագրի տեղադրում internet.am կայքում

  1. Ինչպես մուտք գործել SSL վկայագրի կարգավորումներ

    Քայլեր.

    • Մուտք գործեք Ձեր անձնական էջը internet.am կայքում։
    • Վերևից ընտրեք «Ծառայություններ» բաժինը։
    • Գտեք այն դոմենը, որի համար պատվիրել եք SSL վկայագիր։
    • Աջ կողմում սեղմեք ատամնանիվ կոճակը։
    • Սեղմեք Կարգավորել։
    • ➡️ Բացվում է վկայագրի կարգավորումների էջը։
  2. AutoInstall SSL — Արագ տեղադրում (եթե հասանելի է)

    Շատ կարևոր է.

    AutoInstall SSL կոճակը հասանելի է միայն այն հաճախորդների համար, ովքեր ունեն internet.am հարթակի հոսթինգ ծառայություն (cPanel)։

    Եթե կոճակը կա՝

    Ինչ անել.

    • Սեղմեք AutoInstall SSL։
    • Համակարգը ավտոմատ կստեղծի CSR, կստանա վկայագիրը և կտեղադրի կայքում։
    • Ձեզանից լրացումներ պետք չեն։
    • Պետք է սպասել մոտ 10 րոպե, հետո ստուգել կայքը HTTPS հասցեով։
    • Եթե AutoInstall չկա, անցեք հաջորդ քայլին։
  3. Գեներացնել նոր CSR

    Քայլեր.

    • Սեղմեք «Գեներացնել նոր CSR» կոճակը։
    • Բացված ձևը ավտոմատ կլրացվի Ձեր անձնական տվյալներով։
    • Ստուգեք բոլոր դաշտերը՝ անուն, ազգանուն, կազմակերպություն, հասցե, քաղաք, նահանգ, փոստային ինդեքս, երկիր, հեռախոս։
    • Սեղմեք «Գեներացնել CSR»։
    • ➡️ Ստեղծվում է CSR և Private Key:
  4. Ստուգել վկայագրի լրացուցիչ դաշտերը

    Շատ կարևոր է.

    Գեներացված CSR-ից հետո բացվում են նաև վկայագրի լրացուցիչ դաշտեր։

    Դրանք նույնպես ավտոմատ լրացված կլինեն, բայց պարտադիր է ստուգել՝

    • Դոմենի անուն (օրինակ՝ domain.am)
    • Կազմակերպության անուն (եթե չկա՝ NA)
    • Էլ․ հասցե
    • Հասցե, քաղաք, նահանգ, փոստային ինդեքս, երկիր

    Եթե ինչ-որ բան սխալ է՝ ուղղել տեղում։

    ✅ Ստուգելուց հետո պարտադիր սեղմեք «Շարունակել», որ անցնեք վավերացման մեթոդի ընտրության էջ։

  5. Ընտրել վավերացման մեթոդ

    Քայլեր.

    Ընտրեք վավերացման մեթոդ՝

    • HTTPS ֆայլով վավերացում։
    • Email փոստով վավերացում։
    • DNS գրառմամբ վավերացում։

    Եթե ընտրում եք Email, ընտրեք առաջարկվող հասցեներից մեկը՝

    • admin@domain.am
    • administrator@domain.am
    • postmaster@domain.am
    • hostmaster@domain.am
    • webmaster@domain.am

    ✅ Ընտրելուց հետո պարտադիր սեղմեք «Շարունակել», որպեսզի անցնեք վավերացման էջ։

  6. Տեսքը վավերացման մեթոդ ընտրելուց հետո

    Բացված էջում կտեսնեք հետևյալ տվյալները.

    • Կոնֆիգուրացիայի կարգավիճակ — օրինակ՝ Կատարված կամ Մշակման փուլում։
    • SSL կարգավիճակ — օրինակ՝ Սպասում է վավերացման։
    • Վավերացման մեթոդ — ինչ մեթոդ ընտրել եք (EMAIL, HTTPS, DNS)։
    • Դոմեն — Ձեր պատվիրած դոմենը (օրինակ՝ montenegro.am)։
    • Գործարքի համարը (Order ID) — վկայագրի գործարքի ID-ը։
    • Վավերացման էլ․ հասցե (EMAIL մեթոդի դեպքում)։
    • CSR (Certificate Signing Request) — Ձեր գեներացված CSR-ը։

    Կա նաև երեք կոճակ.

    • Պատճենել private key։
    • Պատճենել վավերացման հղիքը և կոդը։
    • Վերավերացնել (Revalidate)։
  7. Վավերացման քայլեր

    Email վավերացում.

    • Կստանաք նամակ Ձեր նշված էլ․ հասցեին։
    • Նամակում կլինի հղում և հեշ կոդ։
    • Սեղմեք հղումը, մուտքագրեք հեշը և հաստատեք։

    HTTPS վավերացում.

    • Կստանաք հատուկ TXT ֆայլ։
    • Տեղադրեք այն Ձեր կայքի նշված հասցեում։
    • Սեղմեք Revalidate, եթե ժամանակին չհասցնեք։

    DNS վավերացում.

    • Կստանաք TXT գրառում։
    • Ավելացրեք այն Ձեր դոմենի DNS կառավարման մեջ։
    • Սպասեք թարմացմանը։
    • Օգտագործեք Revalidate վավերացման համար։
  8. Վկայագրի ստացում և ներբեռնում

    Վավերացումից հետո.

    • Վերադարձեք SSL ծառայության էջ։
    • Սեղմեք «Մանրամասն»։
    • Կտեսնեք հետևյալ ֆայլերը.
    • Certificate (CERT) — SSL վկայագիրը։
    • CA Bundle (CA) — միջանկյալ վկայագրերի շղթան։
    • Private Key (KEY) — Ձեր անձնական բանալին։

    ✅ Կարող եք ներբեռնել կամ պատճենել բոլոր երեք ֆայլերը։