26.09.2023

SSL-ը նշանակում է Secure Socket Layer, ստանդարտ անվտանգության տեխնոլոգիա, որը գաղտնագրված կապ է հաստատում վեբ սերվերի և բրաուզերի միջև: Այս կոդավորումը երաշխավորում է, որ նրանց միջև փոխանցված բոլոր տվյալները մնում են մասնավոր և անվտանգ՝ պաշտպանելով դրանք հնարավոր կիբեր սպառնալիքներից:
SSL սերտիֆիկատները կենսական դեր են խաղում առցանց անվտանգության բարձրացման, վստահության հաստատման և որոնման համակարգերի վարկանիշի բարելավման գործում: Եթե վեբ կայքը ունի SSL սերտիֆիկատ, բրաուզերի հասցե տողում արտացոլվում «HTTPS», ինչև վկայում են անվտանգ միացման մասին։ Դա նպաստում է օգտվողների վստահության բարձրացմանը՝ նպաստելով, որ այցելուն օգտվի կայքից։
Հայաստանում էլեկտրոնային առևտրի կայքերի համար SSL սերտիֆիկատը, փաստացի, հանդիսանում է պարտադիր՝ օգտվողների կողմից պատվերն իրականացնելու PCI DSS ձևաչափին համապատասխան։
SSL սերտիֆիկատները լինում են տարբեր, օրինակ՝
Սերտիֆիկատների տարբեր տեսակները համապատասխանում են ստուգման տարբեր մակարդակների։ Ընդլայնված ստուգումը, օրինակ, տրամադրում է մի շարք լրացուցիչ սուգումների կատարում, որպեսզի օգտվողներն ունենան վստահության առավել բարձր մակարդակ։
Հայաստանում SSL սերտիֆիկատ գնելը բարդ չէ։ SSL ծառայություն մատուցող ընկերություններն առաջարկում են սերտիֆիկատների տարբեր տեսակներ։ Ներկայացված են ինչպես մատչելի, այնպես է՝ պրեմիում կարգի սերտիֆիկատներ։ Էյբիսիդոմեն ընկերությունը տրամադրում է SSL սերտիֆիկատների իր հիմնադրման օրվանից՝ 2007թ-ից։
SSL սերտիֆիկատներ
Lets Encrypt — ոչ առևտրային SSL տրամադրող կազմակերպություն։ Այն հայտնի է նրանով, որ դարձրել է SSL գաղտնագրումը հասանելի բոլոր վեբ կայքերի համար, այդ թվում՝ Հայաստանում։ Lets Encrypt-ի թերություններից կարելի է նշել նրա պարբերական թարմացման անհրաժեշտությունը։
SSL սերտիֆիկատներ ընտրելիս ուշադրություն դարձրեք լավագույններին:
SSL սերտիֆիկատի տեղադրումը ներառում է սերտիֆիկատի ստորագրման հարցում (CSR) և նրա տեղադրում ձեր սերվերի վրա։ Էյբիսիդոմեն ընկերությունը մատուցում է SSL սերտիֆիկատների տեղադրման ծառայություն՝ վեբ կայքերի իրավատերեի համար այդ գործընթացը հաշտ ու հանգիստ ապահովելու համար։
SSL սերտիֆիկատների գինը պայմանավորված է տեսակով։ Հարկ է նշել, որ SSL սերտիֆիկատ ունենալու գինը անհամեմատ ավելի մատչելի է այն առավելությունների համեմատ, որ վերջինս ընձեռում է, մասնավորապես՝ անվտանգություն և հուսալիություն։
SSL սերտիֆիկատները հանդիսանում են առանցքային անհրաժեշտություն նրանց համար, ովքեր կառավարում է վեբ կայքը Հայաստանում ․am դոմենի օգտագործմամբ։Սերտիֆիկատները ունեն որոշիչ դեր առցանց տվյալների պաշտպանության գործում, վստահության հաստատման գործընթացում և փնտրող համակարգերում բարձր տեղ զբաղացնելու գործընթացում։ SSL սերտիֆիկատների լայն ընտրության առկայության պարագայում՝ հեշտությամբ կարող եք գտնել այն, որը համապատասխանում է ձեր կայքի պահանջներին։ Օգտվեք SSL սերտիֆիկատներից, որպեսզի ապահովեք անվտանգ և հուսալի աշխատանք ձեր և ձեր օգտվողների համար։
© 2023 Internet.am. All rights reserved.