12.09.2023

DNS կառավարում

Wind Surfer With DNS

Դոմեննային անունների համակարգը (DNS - Domain Name System) մի տեխնոլոգիա է, որը փոխակերպում է վեբ կայքերի հասցեները (տիրույթների անունները, օրինակ՝ internet.am, որը բացված է ձեր բրաուզերում, թվային ներկայացման՝ IP հասցեների ( Internet.am-ի համար IP հասցեն է 167.86.91.28) Սա անհրաժեշտ է, քանի որ համակարգիչները հասկանում են միայն թվեր, այլ կերպ ասած, DNS-ն աշխատում է թարգմանչի պես՝ մարդու համար ընթեռնելի լեզվից (կայքի անուններ) թարգմանելով համակարգչով ընթեռնելի լեզվի (IP) հասցեներ):

Ինչպե՞ս է աշխատում DNS-ը:

Ինտերնետը միացնում է առանձին ցանցային հանգույցներ՝ օգտագործելով հատուկ TCP/IP արձանագրություն (ցանցային հաղորդակցման լեզու)։

Այս արձանագրության համաձայն՝ ինտերնետին միացված յուրաքանչյուր սարքին հատկացվում է իր յուրահատուկ հասցեն, որը կոչվում է IP հասցե:

Ինտերնետում հաղորդակցությունն ու տվյալների փոխանակումն իրականացվում է հենց նրանց օգնությամբ, տվյալների ցանկացած հարցում ուղարկվում է կոնկրետ IP հասցեով:

DNS-ը համակարգում է ԱՄՆ-ում գրանցված ICANN կազմակերպությունը:

Համաշխարհային դոմենային անունների համակարգի հիմքում ընկած են արմատային DNS սերվերները, ընդհանուր առմամբ տասներեքը, որոնցից 11-ը գտնվում են ԱՄՆ-ում, մեկը՝ Շվեդիայում և մեկը՝ Ճապոնիայում: Նրանց նպատակն է պահպանել վերին մակարդակի տիրույթների արդի ցուցակը: Բարձր մակարդակի տիրույթները ներառում են, մասնավորապես, .հայ և .am տիրույթները։

DNS համակարգը ներառում է հաճախորդ և սերվեր։

  1. DNS հաճախորդը համակարգչի կամ բջջային հեռախոսի հավելված է, որը տեղեկատվություն է պահանջում DNS սերվերից:
  2. DNS սերվերը պատասխանում է DNS հարցումներին: Այն կարող է ինքնուրույն պահել անհրաժեշտ տվյալները կամ վերահղել հետագա հարցումները՝ կախված նպատակից և կոնկրետ հարցումից:

Ի՞նչ է ռեսուրսների գրառումը

Ինֆորմացիան ինքնին պահվում է DNS-ում՝ ռեսուրսների գրառումների տեսքով:

Ռեսուրսների գրառումները բաժանված են մի քանի տեսակների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նպատակը: Օրինակ՝ A տիպի գրառումները սահմանում են անվան և IPv4 հասցեի միջև կապը, AAAA տիպի գրառումները գրանցում են անվան և IPv6 հասցեի միջև կապը, իսկ MX տիպի գրառումներն օգտագործվում են տիրույթը սպասարկող փոստային սերվերը նույնականացնելու համար: Սա նշանակում է, որ կայքը կարող է տեղակայվել մեկ IP հասցեով, իսկ փոստային սերվերը՝ այլ IP հասցեով, ինչպիսին է Google-ը:

DNS հարցումներ

  1. Ռեկուրսիվ հարցումները նախատեսված են բաշխված DNS համակարգում տեղեկատվություն փնտրելու համար:
  2. Ոչ ռեկուրսիվ հարցումները տեղեկատվություն են փնտրում միայն մեկ կոնկրետ DNS սերվերի վրա: Նրանք խնդրում են նրան վերադարձնել կամ IP հասցե որոշակի տիրույթի համար, կամ DNS սերվերի հասցեն, որը սպասարկում է տիրույթը:

Համապատասխանաբար, ինտերնետում կան DNS սերվերներ, որոնք աջակցում են հաճախորդի ռեկուրսիվ հարցումները ցանկացած տիրույթի անվան վերաբերյալ տեղեկատվության համար: Այս հատկությունը սովորաբար սատարվում է օգտատերերին սպասարկող ISP-ների DNS սերվերների կողմից:

Էյբիսիդոմենը տրամադրում է DNS կառավարման ծառայություն տարեկան 5000 դրամ վճարով։ Եթե դուք օգտվում եք մեր կայքի կառուցման կոնստրուկտոր փաթեթներից ծառայությունից, ապա դուք ստանում եք DNS կառավարման ծառայություն անվճար:

© 2023 Internet.am. All rights reserved.