19.01.2024

Հասանելի (available) - դոմենը ազատ է գրանցման համար, կարող եք վճարել, ներկայացնել գրանցման հայտ։
Գրանցված է (registered) - դոմենը գրանցված է, շտեմարանում գրառումը պահպանելու տևողությունը սովորաբար մեկ տարի է, բայց, վճարելով ավելի մեծ ժամկետի համար, կարող եք նաև հաշվեգրել դոմենը մեկ տարուց ավել։
Ժամկետանց (Expired) – ժամկետի երկարաձգման համար վճարում չի կատարվել, սակայն երկարաձգումը հնարավոր է ընթացիկ գրանցման գնով։ Տևողությունը, սովորաբար, 30 օր:
Հետգնման ժամկետ (Redemption period) - վճարումը չի կատարվել «ժամկետանց» կարգավիճակի ընթացքում, սակայն հնարավոր է երկարաձգնել/վերականգնել դոմենը՝ վճարելով ընթացիկ գրանցման արժեքից մի քանի անգամ ավելի բարձր գին։ Տևողությունը, սովորաբար 30 օր:
Հեռացման ընթացք (Pending delete) - ռեեստրի գրառումը պահպանվում է մոտ 5 օր ևս, որից հետո ռեեստրի գրառումը հեռացվում է և դոմենը ստանում է «հասանելի» կարգավիճակ։
am և հայ գոտիներում դոմենի «կյանքի ցիկլը» 45 օր է, հետգնման և սպասվող ջնջման ժամկետները նախատեսված չեն, դոմենի անվան վերագրանցման արժեքը չի տարբերվում դոմենների գրանցման արժեքից։
Դոմենային անուններ գրանցող ընկերությունները, սովորաբար, հիշեցնում են դոմենային անվան իրավատիրոջը դոմենի անվան առաջիկա թարմացման անհրաժեշտության մասին։ Ցանկացած տիրույթում գրանցված դոմենի վերջնաժամկետից երկու և մեկ ամիս առաջ ԷՅԲԻՍԻԴՈՄԵՆ ընկերությունը դոմենի իրավատիրոջ էլ․ հասեին ուղարկում է հիշեցում՝ տեղեկացնելով գրանցման ժամկետի սպառման մասին և առաջակում վճարել վերագրանցման համար։ Ծանուցումներն ուղարկվում են www.internet.am կայքում բացված այն ըքաունթի մեյլին, որին կցված է դոմենը։
Սահմանված ժամկետից հետո զգուշացումներն այլևս չեն ուղարկվում:
Հարկ է նշել, որ նմանատիպ նախազգուշացում, մասնավորապես կանխավճարային հաշվի տեսքով, ներկայացվում է հոսթինգ ծառայության(hosting-packages), VPS ծառայության (vps-packages) SSL սերտիֆիկների (ssl-packages) , դեպքում ևս, վերջնաժամկետից 10 օր առաջ։
Դոմենի անուն գրանցելիս ուշադիր ուսումնասիրեք տիրույթի «կյանքի ցիկլը»։
© 2024 Internet.am. All rights reserved.