Դոմենի գրանցում - ընդհանուր տեղեկություն
Դոմենների անունների համակարգը սկսվել է 1984 թվականին, երբ առաջին անունների սերվերը տեղադրվեց Վիսկոնսինի համալսարանում: 1985 թվականին սկսեցին գործել .com, .org, .net դոմենները։ Անվան սերվերի գործառույթը բավականին պարզ է՝ դոմենի անունը կապել ինտերնետին միացված համակարգչի IP հասցեի հետ (նիշերի համակցություն, հեռախոսահամարի նիշերի պես): Բրաուզերի միջոցով կայքի անունը գրելուց հետո ձեր համակարգիչը սկզբում հայտնաբերում է կայքի IP հասցեն անունների սերվերից, այնուհետ կապ է հաստատում ստացված IP հասցեի միջոցով:
Ինժեներներն ու գիտնականները, ովքեր ստեղծել են ինտերնետը, դոմենային գոտիները բաժանել են երկու մեծ խմբի՝ ccTLD (երկրի կոդի բարձրագույն մակարդակի դոմեն) և ընդհանուր դոմեններ gTLD -( ընդհանուր վերին մակարդակի դոմեն): Բոլոր տվյալները, որոնք կապում են ccTLD-ների և gTLD-ների դրանց IP հասցեների հետ պահվում են IANA տվյալների բազայում, որը կառավարվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գրանցված ICANN կորպորացիայի կողմից:
Տեխնիկապես այս տվյալների բազա մուտքն իրականացվում է 13 սուպերհամակարգիչների միջոցով, որոնք մինչև վերջերս պատասխանում էին ինտերնետի բոլոր օգտատերերի հարցումներին, թե որ IP հասցեն է համապատասխանում պահանջվող դոմենին: Այսօր այս 13 սուպերհամակարգիչների բազմաթիվ հայելիներ են ստեղծվել, օգտատերը մուտք է գործում մոտակա հայելին՝ արագացնելով արձագանքը։ Հայաստանում հայելային սերվերներ են տեղադրված Հայաստանի ինտերնետ հանրությունում (www.isoc.am) և ՄՏՍ-Հայաստան ընկերությունում։
Ձեր դոմենի գրանցման համար դոմենային գոտի ընտրելիս պետք է հաշվի առնել, որ gTLD-ի դեպքում ձեր իրավունքների և պարտականությունների կարգավորումն իրականացվում է ICANN-ի կողմից մշակված կանոնների և պահանջների համաձայն, որոնք կարող են լրացվել այն ընկերության կողմից, որը ձեռք է բերել այս դոմենի կառավարման իրավունքը ICANN-ից:
Եթե դուք ընտրում եք դոմեն ccTLD գոտում, ապա ձեր իրավունքների և պարտավորությունների կարգավորումը կիրականացվի դոմենը կառավարելու իրավունք ստացած կազմակերպության քաղաքականության համաձայն: Հայաստանում քաղաքականությունը հասանելի է հղումով
https://www.am/policy/am/Policy_AM.pdf:
Հարկ է հաշվի առնել, որ ccTLD-ը չի պատկանում այս երկրին։ Ինտերնետ մշակողները վերցրել են երկու տառի համադրության կոդը ISO տվյալների բազայից, Հայաստանի համար դա .am է։ Տարբեր երկրներում դոմենային անունների գրանցման և օգտագործման քաղաքականությունը կարող է արմատապես տարբերվել։ Նախքան դոմեն գրանցելը՝ նպատակահարմար է ծանոթանալ տվյալ դոմենային գոտու քաղաքականությանը։
2012 թվականին ICANN-ը սկսեց նոր gTLD-ների ստեղծման գործընթացը, որոնց թիվն այժմ հասել է 2000-ի:
Միաժամանակ սկսվեց նոր դոմենային գոտիների ստեղծման գործընթացն ինչպես ccTLD, այնպես էլ gTLD ազգային լեզուներով IDN (Internationalized Domain Name): Հայաստանում երկար քննարկումների արդյունքում՝ 2014 թվականին գործարկվեց ․հայ դոմենային գոտին։ Նկատի ունեցեք, որ IDN-ի օգտատերերի կարգավորման սկզբունքները չեն տարբերվում լատինատառ դոմենների սկզբունքներից: